Թուրքիայում արեւմտահայ գրողների ստեղծագործությունների ժողովածու է հրատարակվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հրատարակվել է արեւմտահայ գրողներ Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի եւ Զապել Եսայանի ստեղծագործությունների ժողովածուն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ենի Շաֆագ» թերթը: Ժողովածուն, որը թուրքերեն է, հեղինակել է Սարգիս Սրենցը: Դրանում տեղ են գտել արեւմտահայ հեղինակների ստեղծագործությունների օսմաներեն եւ թուրքերեն թարգմանությունները:
376 էջից բաղկացած ժողովածուն Թուրքիայի գրախանութներում վաճառվում է 20 լիրայով (մոտ 5000 դրամ)