Պաշտոնական

Հայաստանի և Ավստրիայի նախագահները կմասնակցեն հայ-ավստրիական գործարար համաժողովին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ավստրիայի նախագահները կմասնակցեն հայ-ավստրիական գործարար համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 25-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, այցի շրջանակներում Ավստրիայի նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հայաստանի և Ավստրիայի նախագահները կմասնակցեն նաև երկու երկրների գործարարների մասնակցությամբ տեղի ունենալիք Հայ-ավստրիական գործարար համաժողովին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում