ԵԽԽՎ-ն կոչ է անում Թուրքիային վերանայել քրեական օրենսգիրքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում Թուրքիային վերանայել քրեական օրենսդրությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԽԽՎ մամլո ծառայությունից, Թուրքիայի հարցերով վեհաժողովի զեկուցող ֆրանսիացի Ժոզեթ Դուրիոն ընդգծել է, որ անհրաժեշտ է մասնավորապես վերանայել հակաահաբեկչական և խոսքի ազատություններին վերաբերող օրենսդրությունը:

Նա ընդգծել է, որ մի ժամանակահատվածում, երբ Թուրքիան ցանկանում է շրջել ռազմական հեղաշրջումներով ողողված պատմության էջը, բազմաթիվ լրագրողներ, գիտնականներ, գեներալներ և ուսանողներ իրենց արտահայտած գաղափարների համար գտնվում են բանտերում:

«Արդարադատության նախարարությունը պետք է շարունակի աշխատանքը մոտարկել իր օրենսդրությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ»,- ընդգծել է Դուրիոն:

ԵԽԽՎ զեկուցողը միաժամանակ շեշտել է, որ խոսքի և արտահայտման ազատությունը հիմնարար արժեքներ են և պետք է ներառվեն Թուրքիայի նոր Սահմանադրության մեջ:

Հայերեն English

Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ

ԱՄՆ պետքարտուղարությունը «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում չեղարկել է շուրջ 6000 վիզա

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարարին է ներկայացվել Երևանի Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի գործունեությունը

436 միլիոն 797 հազար դրամ՝ Գեղարքունիքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար

Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը

Մոսկվայում մեքենա է պայթեցվել, որի հետևանքով տուժել է Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականը

Ստավրոպոլի առևտրի կենտրոնում կանխվել է ահաբեկչություն իրականացնելու փորձը

Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային

Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է «լուծել Կուբայի հետ կապված հարցը» մինչև իր նախագահության ավարտը