Ֆուտբոլ

Գերմանիան շարունակում է հաղթարշավը. Գերմանիա-Հունաստան 4-2 ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

3 րոպեի ընթերցում

Գերմանիան շարունակում է հաղթարշավը. Գերմանիա-Հունաստան 4-2 ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո 2012-ի երկրորդ քառորդ եզրափակչում Գերմանիայի ազգային ընտրանին ուժերը չափեց Հունաստանի հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հակառակ սպասվածի, Գերմանիան խաղադաշտ էր մտցրել չորս երիտասարդ ֆուտբոլիստների, ովքեր կասկածի տակ էին դնում Եվրոպայի եռակի չեմպիոնի հաղթանակը: Հանդիպման մեկնարկային րոպեներին գերմանացիներին հաջողվեց գրավել հույների դարպասը, սակայն Եզրային մրցավարը արձանագրել էր խաղից դուրս վիճակ:

Գերմանացիները տիրել էին խաղային իրավիճակին, եւ դաշտի կենտրոնից գնդակը անընդհատ տեղափոխում էին հույների կիսադաշտ: Անզիջում պայքարը խաղադաշտում ավելի շատ կոպտության էր հասնում, որն էլ արձանագրվում էր մրցավարի կողմից:

Չնայած դրության տերը գերմանացիներն էին, բայց նրանց չէր հաջողվում գրոհը մինչեւ վերջ հասցնել:Այստեղ հույները ամուր պատնեշով կասեցնում էին մրցակցի գրոհները: Հանդիպման 27-րդ րոպեին հիանալի փոխանցում ստանալով, Մեսութ Օզիլը չկարողացավ գրավել դարպասը:

Հանդիպման վերջնամասում խաղային իրադրությունը ամբողջովին գերմանացիներին կողմն էր, որն ի վերջո պսակվեց հաջողությամբ: Գերմանիային ազգային ընտրանու ավագ Ֆիլիպ Լամը, խաղի 39-րդ րոպեին հեռահար գեղեցիկ հարվածով գնդակը մխրճեց հույների դարպասը` 1-0 հօգուտ գերմանացիների:

Երկրորդ խաղակեսն սկսվեց գերմանացիների բացահայտ առավելությամբ: Նրանց միմյանց հաջորդող գրոհները կասեցվում էին հույների պաշտպանների կողմից: Խաղի 55-րդ րոպեին հույներին հաջողվեց անցնել արագ հակագրոհի եւ վերականգնել հաշվի տարբերությունը:Նրանց ձեռնարկած հազվադեպ առաջխաղացումով Նոյերի պաշտպանած դարպասը գրավեց Սամարասը:

Չնայած հաշիվը հավասարվել էր, բայց իրադրության եւ գնդակի տերը մնում էին գերմանացի ֆուտբոլիստները: Հանդիպման 61-րդ րոպեին Սեմի Խեդիրան կրկին առաջ մղեց գերմանացիներին` 2-1:

Եվրոպայի նախկին չեմպիոններից երկար ժամանակ չպահանջվեց հաշիվը եռապատկելու համար: Ազգային ընտրանում իր 121-րդ հանդիպումն անցկացնող Միրոսլավ Կլոզեն գլխի շեշտակի հարվածով գրավեց հույների դարպասը` խաղի հաշիվը դարձնելով 3-1:

Գերմանացիների ֆուտբոլային տարերքը իր գագաթնակետին հասավ խաղի 74-րդ րոպեին, երբ Յոահիմ Լյովի նորեկներից Ռոյսը հուժկու հարվածով հաշիվը դարձրեց 4-1: Հույներին ոչինչ չէր մնում բացի պաշտպանությունից: Խաղադաշտում հանդիպումը շարունակվում էր մեկ ուղղությամբ`հույների կիսադաշտում: Այստեղ դարձյալ գերմանացիները գրոհում էին, հույները պաշտպանվում:

Խաղակեսի ավարտին հույները ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Սալպինգիդիսը (4-2): Սակայն այս գնդակը չխափանեց գերմանացիների կիսաեզրափակիչ դուրս գալուն: Խաղն ավարտվեց 4-2 հաշվով:Գերմանացիները կիսաեզրափակչում ուժերը կչափեն Անգլիա Իտալիայի զույգի հաղթողի հետ:

Գերմանիա Հունաստան

10 Անկյուն 1

0 Դեղին 2

0 Կարմիր 0

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում