Տարածաշրջանային

Թուրքիայում հայկական ոսկիների մասին հերթական վարկածն է շրջանառվում

3 րոպեի ընթերցում

Թուրքիայում հայկական ոսկիների մասին հերթական վարկածն է շրջանառվում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում չեն դադարում հայկական ոսկու փնտրտուքները: Եթե երկրի արևելյան շրջաններում այս որոնումներով զբաղվում են արկածախնդիրները, ապա այս անգամ ոսկու «հետքերով» է գնացել այդ երկրում հայտնի Թուրքական պատմական ընկերությունը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, պատմական ընկերության առաջ քաշած վարկածի համաձայն` հայկական ոսկիները գտնվում են Բրիտանական բանկերում:

Ըստ թուրքական հերթական վարկածի` Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Դաշնակից երկրները պարտության մատնելով Օսմանյան կայսրությանը, հայկական ոսկիները վերցրել են իբրև փոխհատուցում: Թուրքական պատմական ընկերության հայկական հետազոտությունների կենտրոնի աշխատակից, պրոֆեսոր Քեմալ Չիչեքը, ով այս վարկածի հեղինակն է, նշել է, որ ոսկիների ներկայիս արժեքը շուրջ 1 միլիարդ 300 միլիոն ֆունտ ստերլինգ է: Թուրք պրոֆեսորը հայտարարել է, որ Անգլիան պետք է ընդունի, որ այդ տարիներին Օսմանյան կայսրությունից առգրավված գումարը հայկական էեղել:

Թուրքական պատմագիտական ընկերությունը` որպես իր այդ «հայտնագործության» ապացույց, հայտնում է, որ Լոզանի պայմանագրից հետո ԱՄՆ որոշ սենատորներ պնդել են, որ Դաշնակիցների հաշիվներին փոխանցված 5 մլն օսմանյան ոսկին` հայերի ունեցվածքի յուրացման դիմաց տրված փողն է: Այդ պնդումների համաձայն` ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունը Լոնդոնում, Բեռլինում եւ Ստամբուլում գտնվող իր դեսպանատաներին հրահանգում է հետազոտություն անցկացնել: Հայտնաբերվում է ԱՄՆ-ի արտաքին գործերի այն ժամանակվա նախարար Էվան Հագեսի` 1921 թ-ի փետրվարի 21-ին այդ մասին Ստամբուլում ԱՄՆ-ի դեսպան, ադմիրալ Բրիստոլին հղած հեռագիրը եւ հետազոտության արդյունքների մասին Բրիստոլի` 1925 թ-ի մայիսի 22-ին արտգործնախարարություն հղած պատասխան հեռագիրը, որտեղ նա հայտնում է, որ «արտարժույթի համար հատկացված 6,5 մլն լիրայի 5,2 մլն լիրան բռնագրավվել է դաշնակիցների կողմից»:

Թուրքիայում համոզված են, որ վաղ թե ուշ ստիպված են լինելու փոխհատուցելու ցեղասպանության ենթարկված հայերի ժառանգներին, այդ պատճառով էլ սկսել են հող նախապատրաստել փոխատուցումից խուսափելու համար:

«Թուրքիայից փոխհատուցում պահանջող հայերնինչո՞ւգումարն առգրավված Անգլիայից կամ դաշնակից մյուս երկրներից չեն պահանջում: Իրական հասցեն դաշնակից երկրներն են, ավելի ճիշտ` Անգլիան»,- հայտարարել է Չիչեքը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում