Ֆուտբոլ

Պորտուգալիան կիսաեզրափակչում է. ՖՈՏՈՇԱՐՔ.ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 րոպեի ընթերցում

Պորտուգալիան կիսաեզրափակչում է. ՖՈՏՈՇԱՐՔ.ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը կայացավ Վարշավայի «Ազգային» մարզադաշտում: A խմբում առաջին տեղը գրաված Չեխիայի հավաքականը ուժերը չափեց B խմբում երկրորդ տեղն զբաղեցրած Պորտուգալիայի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, առաջին խաղակեսի մեկնարկին, չեխերը լավ ուսումնասիրելով մրցակցի տակտիկա-տեխնիկական հնարավորությունները, ստեղծել էին կուռ պաշտպանություն: Նրանք աշխատում էին հնարավորինս խուսափել պորտուգալացների տհաճ անակնկալներից:

Չեխերը ոչ միայն լավ պաշտպանվում էին, այլ նաեւ` հակագրոհներ կազմակերպում: Պորտուգալիայի ընտրանին հետախուզական աշխատանք էր տանում` գտնելու չեխերի թույլ կողմերը: Խաղադաշտում դիրքային գրոհներիով ավելի ակտիվ էին չեխերը:

Սակայն իրենց կտրուկ հակագրոհներով պորտուգալացիները խաղն անմիջականորեն տեղափոխում էին մրցակցի կիսադաշտ, որը, սակայն չէր ավարտվում դարպասի գրավմամբ: Առաջին խաղակեսի վերջին րոպեներին Կրիշտիանու Ռոնալդուի հարվածը կարող էր բացել խաղի հաշիվը, եթե չեխերին օգնության չհասներ դարպասաձողը: Առաջին կեսի ավարտին խաղատախտակին զրոների էին:

Երկրորդ խաղակեսում անցնելով ակտիվ խաղի, պորտուգալացները ավելի հաճախ էին բաց թողնում հարմար պահերը: Նրանց, դարպասը գրավելու առիթը, ինչպես առաջին խաղակեսում, այս կեսում եւս չեզոքացնում էր դարպասաձողը, եւ գնդակը սառնասրտորեն ետ մղող Պետեր Չեխը:

Հանդիպման 79-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: Շրջանցելով մրցակցի պաշտպանին նա գլխի գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը:

Հաղթական հաշիվը պահելու, եւ ձեռք բերածը կրկնապատկելու համար, պորտուգալացինեը ավելացրին ճնշումը մրցակցի վրա` զրկելով նրանց հակագրոհի հնարավորությունից:

Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով: Պորտուգալացիները կիսաեզրափակչում ուժերը կչափեն Իսպանիա- Ֆրանսիա զույգի հաղթողի հետ:

Պորտուգալիա Չեխիա

11 Անկյուն 6

2 Դեղին 1

0 Կարմիր 0

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում