Զինդատախազությունը ՀՀ Նախագահի հետ քննարկել է հանցագործությունների նվազեցմանն ուղղված քայլերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ հունիսի 21-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկումներ են եղել` կապված զինվորական հանցագործությունների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը:

«Քննարկվել են, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն քրեական զինվորական քաղաքականությունը ճիշտ ուղղորդելու առումով, որը կհանգեցնի հանցագործությունների նվազեցմանը ՀՀ զինված ուժերում, նաեւ` ինչ պետք է արվի ԶՈՒ-ում կարգապահական մակարդակը բարձրացնելու առումով: Այդ տեսակետից շեշտվեց եւ կարեւորվեց այն հանգամանքը, որ 2012թ-ի ապրիլի 28-ից ուժի մեջ է մտել Զինվորական կարգապահական նոր կանոնագիրքը»,-նշեց Կոստանյանը: Նրա խոսքով` դրան զուգահեռ, որպես հաջորդ քայլ, քննարկվում է Քրեական օրենսգրքի` զինվորական հացագործությունների մասին նոր գլուխը, որն, ըստ էության, նոր կարգավորում եւ ադեկվատ վերաբերմունք կցուցաբերի հանցավորության պատճառների եւ հանցավորությունը ծնող մոտիվացիաներին վերացնող ուղղված գործողությունները ճիշտ կազմակերպելու առումով:

«Կարգապահական օրենսգրքով արդեն հստակեցվել են զանցանքների տեսակները, որոնք, ի տարբերություն նախորդ կարգապահական կանոնագրքերի, առավել կանխատեսելի եւ որոշակի են դարձել ցանկացած կիրառողի համար` սկսած շարքային եւ սպայական անձնակազմից, հրամանատարական կազմից, որոնք պետք է կիրառեն կարգապահական ներգործության միջոցները: Լրացուցիչ նախատեսվել են կարգապահական տույժի տեսակներ, որոնք ԶՈՒ-երում կխթանեն ավելի համակարգված բնույթի մոտեցմանը»,-նկատեց զինդատախազը: Նույնը վերաբերում է նաեւ քրեական օրենսգրքի փոփոխություններին: Նախատեսվում են նոր հանցատեսակներ, միաժամանակ քրեական պատասխանատվության եւ պատժի նոր տեսակներ:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres