Հասարակական

Սերժ Սարգսյանը հանձարարականներ է տվել փաստաբանների բողոքի ակցիաների հետ կապված

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը հանձարարականներ է տվել փաստաբանների բողոքի ակցիաների հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ հունիսի 21-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացում քննարկվել են մի խումբ հարցեր, որոնք ուղղակիորեն առնչվում են փաստաբանական գործունեությանը: Հունիսի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:

«Քննարկվեցին իրավական եւ դատական համակարգերի բարեփոխումների ժամանակացույցը, ծրագիրը, որտեղ կա առանձին բաժին` նվիրված փաստաբանական գործունեությանը: Մենք մասնակցել ենք այդ ծրագրի մշակմանը, գոհ ենք այն դրույթներից, որոնք հաջողվել է մտցնել ծրագրի մեջ եւ առաջիկայում` 2013-14թթ-ին այն մեր կողմից իրականացված կլինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սահակյանը:

Նրա խոսքով` խորհրդակցության ընթացքում նշվել են այն խնդիրները, որոնք պայմանավորված են օրենսդրական բացերով եւ Վճռաբեկ դատարանին թույլ չեն տալիս հստակ գործել իր որոշումները կայացնելիս: «ՀՀ նախագահի կողմից տրվեց հանձնարարություն որոշակի փոփոխություններ մտցնել ծրագրում, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեն: Առաջարկվեց մինչեւ սեպտեմբեր քննարկել այդ հարցերը, միջոցառումներ մշակել եւ հասնել նրան, որ փաստաբանները բողոքի ակցիաներ կազմակերպելու անհրաժեշտություն չունենան»-նշեց փաստաբանների պալատի նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում