Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ընկել Է Ջակարտայի բնակելի թաղամասերի վրա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերին պատկանող Fokker մակնիշի փոխադրական ինքնաթիռը հունիսի 21-ին ընկել Է այդ երկրի մայրաքաղաքի՝ Ջակարտայի բնակելի թաղամասերի վրա, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:
Նախնական տեղակատվության համաձայն՝ ուսումնավարժական թռիչք կատարող ինքնաթիռում յոթ մարդ Է եղել: Ամենայն հավանականությամբ նրանք բոլորն Էլ զոհվել են: Առայժմ չի հաղորդվում ավիաաղետի հետեւանքով գետնի վրա զոհվածների մասին: Հայտնի Է միայն, որ արդեն աղետի վայր են ժամանել հրշեջներն ու բժիշկները:
Տեղական հեռուստատեսությունը կրակով բռնկած շենքերի կադրեր Է ցուցադրում, որոնցից երկինք Է ձգվում թանձր սեւ ծխի սյունը: Ականատեսների գնահատումների համաձայն՝ ինքնաթիռն ընկնելիս հարվածել Է 6-8 շենքի: