«Մայր Հայաստան» հուշարձանի մոտ մեքենա է այրվել
1 րոպեի ընթերցում
![«Մայր Հայաստան» հուշարձանի մոտ մեքենա է այրվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/06/685084.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Սարալանջի փողոցում` «Մայր Հայաստան» հուշարձանի ներքեւի հատվածում, ավտոմեքենա է այրվել: Այս մասին ահազանգ է ստացվել հունիսի 20-ին` ժամը06.55-ին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել եւ մարվել է: Այրվել են Ն.Հայրապետյանին պատկանող «Նիսսան Քաշքայ» մակնիշի77 ՏՏ 772 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սրահը` մասնակի: