ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնի ծրագիրը կպահպանի ավանդական 4 մրցույթները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց փառատոնի մամուլի քարտուղար Անահիտ Օրդյանը, փառատոնին ներկայացված 1250 հայտերից ընտրված մոտ 65-ը կներկայացվեն խաղարկային, վավերագրական, «Հայկական համայնապատկեր» եւ «Կորիզ» անվանակարգերում: «Հայկական համայնապատկեր» ծրագիրն այս տարի իր հերթին բաժանված է երկու` խաղարկային (կարճամետրաժ եւ լիամետրաժ) եւ վավերագրական ենթաբաժինների: Ընդամնեը 2-րդ անգամ իրականացվող «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրն այս տարի մանսկացության աննախադեպ քանակ է ներկայացվել` շուրջ 700 հայտ, որոնցից միայն 39-ը կմասնակցեն մրցույթին: «Ոսկե ծիրան»-ն այս տարի կանցկացվի հուլիսի 8-15-ը: Այն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: