Թուրք հոդվածագիրը կոչ է արել թուրքերին ընդօրինակել հայկական սփյուռքի արդյունավետ գործունեությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հոդվածագիր Մուրադ Բարդաքչըն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ թուրքական պետության պայքարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haber Turk-ը, թուրք հոդվածագիրը նշել է, որ մինչ օրս Թուրքիան չի կարողանում ճիշտ և համակարգված պայքար մղել արտասահմանում ակտիվ գործունեություն ծավալող հայկական սփյուռքի դեմ:

Բարդաքչըն հայտնել է, որ ներկայում Թուրքիայում գոյություն ունեն տարատեսակ կազմակերպություններ, որոնք սակայն մի մեծ թերություն ունեն. չեն կարողանում ճիշտ հակադարձել աշխարհի չորս ծայրերում գործող հայկական սփյուռքին, և իրենց ջանքերն ուղղում են միայն Թուրքիայի ներսում գտնվող հայերին դեմ:

Խոսելով Թուրքիայի` արդեն ավանդական դարձած ստի քարոզչության մասին` թուրք հոդվածագիրը խորհուրդ է տվել հայերի դեմ պայքարել մեկ, համակարգված կենտրոնից: Նա իր մտավախությունն է հայտնել, որ դեպքերի նման շարունակության պայամններում հայկական սփյուռքին կհաջողվի 2015 թվականին տարբեր երկրներին Հայոց ցեղապսանության իրողությունն ընդունել տալը, այդ թվում և` ԱՄՆ-ին:

«Եթե չկարողանանք ազատվել ներկայիս մտածելակերպից, ապա երեք տարի անց Թուրքիայի «գլուխն ավելի կցավի», քան հիմա»,- գրում է Բարդաքչըն:

Հայերեն English Русский

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել