Մոլդովայում դպրոցական քննությունների հետ կապված սկանդալ Է բորբոքվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայում սկանդալ Է բորբոքվում՝ կապված բակալավրի դպրոցական  քննությունների հանձնման ժամանակ տեղ գտած խախտումների հետ: Դատախազության եւ Տնտեսական հանցագործությունների եւ կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնի քննիչները կատարել են մի շարք խուզարկություններ՝ դպրոցականներից առգրավելով հարյուրավոր բջջային հեռախոսներ, որոնցով նրանք հուշումներ Էին ստանում սոցիալական ցանցերից, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: 

Ինչպես հունիսի 14-ին լրագրողներին հայտարարել Է Մոլդովայի լուսավորությոան նախարար Միխայիլ Շլայխտիցկին, Քիշնեւում, Նիսպորենիում, Ֆալեշտիում եւ Կոմրատում կատարված հետաքննությունների արդյունքներով խախտումներ թույլ տված հինգ քննական կենտրոնների ղեկավարները հեռացվել են իրենց պաշտոններից: Նա նաեւ հավելել Է, որ այն աշակերտները, որոնց բռնել են արտագրելու մեջ, քննությունը կարող են հանձնել միայն եկող տարի:  

Իրենց հերթին, մանկավարժներն ու ծնողներն իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ բողոքել են խորհրդարանում: Նրանց գրած նամակում նշված Է, որ մի շարք լիցեյներում «աշակերտների խուզարկությունները կատարվել են փակ սենյակներում, մետաղադետեկտորների օգտագործմամբ, երեխաներին մերկացնելով, ինչը նրանց համար հոգեբանական ցնցում Է դարձել»: Մի շարք պատգամավորներ այս գործողությունները համարել են «ոչ համարժեք եւ վիրավորական»:

Հայերեն Русский