Իրանն ակնկալում Է, որ համաշխարհային հանրակցությունը կճանաչի միջուկային տեխնոլոգիաներ ստեղծելու իր իրավունքը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ակնկալում Է, որ համաշխարհային հանրակցությունը կճանաչի միջուկային տեխնոլոգիաներ ստեղծելու եւ ուրան հարստացնելու իր իրավունքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հունիսի 13-ին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին:
«Իրանն այսօր լավ հնարավորություններ ունի զինաթափման եւ միջուկային զենքի չտարածման դեմ պայքարի ոլորտում համագործակցելու համար, եւ համագործակցության այդ հնարավորությունները պետք Է գործի դրվեն: Մենք ակնկալում ենք, որ պաշտոնապես կճանաչվի միջուկային տեխնոլոգիաներ ստեղծելու Իրանի իրավունքը, ներառյալ ուրանի հարստացումը, եւ այդ իրավունքը պետք Է հարգվի»,- ասել Է Ջալիլին:
Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հունիսի 18-19-ը տեղի են ունենալու Մոսկվայում: Ջալիլիի խոսքով՝ Իրանը ողջունում Է երկխոսությունը: