1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խոշորագույն երկրների բնակիչների մեծամասնությունը կցանկանար, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերընտրվեր երկրորդ ժամկետով: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Լենտա.ռու»-ին, վկայում են հետազոտության արդյունքները, որոնք հրապարակել Է Pew Research Center-ը:
Օբամային վերընտրվելու արժանի Է համարում Ֆրանսիայի եւ Գերմանիայի յուրաքանչյուր տասը բնակիչներից մոտավորապես ինը, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի եւ Չեխիայի տասը բնակիչներից յոթը: Օբամայի վերընտրվելը կցանկանար նաեւ Հունաստանի բնակիչների 45 տոկոսը (դեմ կլիներ 32 տոկոսը) եւ Լեհաստանի բնակիչների 40 տոկոսը (դեմ կլիներ 26 տոկոսը):
Այդ հետազոտության համաձայն՝ Ռուսաստանում երկրորդ ժամկետով Օբամայի ընտրվելը ցանկանում Է բնակիչների 25 տոկոսը, չի ցանկանում 27 տոկոսը:
Այլ երկրների թվում ԱՄՆ-ի ներկայիս նախագահի վերընտրվելը ցանկացողներն ամենից շատ են Բրազիլիայում (72 տոկոս) եւ Ճապոնիայում (66 տոկոս): Օբամայի երկրորդ ժամկետով ընտրվելու հակառակորդներն ամենից շատ են Եգիպտոսում (76 տոկոս), Հորդանանում (73 տոկոս) եւ Լիբանանում (62 տոկոս):
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2012 թվականի նոյեմբերի 6-ին: