Միջազգային

Իրաքում շարունակվում են ահաբեկչական գործողությունները

1 րոպեի ընթերցում

ԷԼ ՔՈՒՎԵՅԹ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք իրաքցիներ են զոհվել եւ 13-ը վիրավորվել կիրակի օրը Թիկրիտ քաղաքում ականապատված ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով: Ինչպես հաղորդել են ոստիկանական աղբյուրները, ավտոմեքենան կայանված է եղել կենտրոնական փոստատան մոտ: Պայթյունի ալիքից վնասվել են ութ ավտոմեքենա եւ մի քանի խանութ: Ականապատված ավտոմեքենայի կիրառմամբ եւս մեկ ահաբեկություն կատարվել է Թիկրիտից ոչ հեռու գտնվող Սամարա քաղաքում, որը կիրակի օրը չորս խաղաղ իրաքցիների կյանք է խլել, վիրավորվել է 14 մարդ: Տուժածներից չորսը ոստիկաններ են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում