Տարածաշրջանային

Էրդողանը հավանության է արժանացրել սեփական քաղաքացիների կոտորածը կոծկելու դատարանի վճիռը

2 րոպեի ընթերցում

Էրդողանը հավանության է արժանացրել սեփական քաղաքացիների կոտորածը կոծկելու դատարանի վճիռը

ԱՆԿԱՐԱ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, ով պատեհ` անպատեհ առիթներով կոկորդիլոսի արցունքներ է թափում Պաղեստինի Գազայի հատվածի բնակիչների եւ Սիրիայի ընդդիմադիրների համար, հավանության է արժանացրել Սվազի ալեվիների կոտորածը կոծկելու համար թուրքական դատարանի` դատական ·ործը կարճելու մասին այսօր ընդունած վճիռը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքը, իր գլխավորած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հավաքից հետո դատարանի վճռի վերաբերյալ լրագրողների տված հարցին Էրդողանն ասել է. «Դա հաջողություն է ազգի եւ պետության համար»:

1993 թ-ի հուլիսի 2-ին թուրքական ազգայնական շրջանակները հրդեհել էին Սվազի Մեդիամաքս հյուրանոցը, որտեղ թուրքաբնակ 200 ալեվիներ (իսլամի շիա ուղղություն) հավաք էին անցկացնում: Իրադարձության ժամանակ 37 մարդ զոհվել է: բազմաթիվ վիրավորվածների թվում է եղել նաեւ թուրք գրող Ազիզ Նեսինը: Իրադարձության հետ կապված` հավաքի մասնակիցների տեղեկություններն ու օգնության կանչերը թուրքական իշխանություններն անպատասխան են թողել: Կանխամտածված այդ կոտորածի կատարողներն ու պատվիրատուները չեն բացահայտվել: Անկարայում դատարանի այդ վճռի առթիվ այսօր` մարտի 13-ին բողոքի բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել: Անկարայի ծանր հանցագործությունների 11-րդ դատարանը Սվազի կոտորածի դատական գործը կարճել է` ժամկետի վաղեմության հիմնավորմամբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում