Կարծիքներ

ՀՀԿ կարգախոսը շատ մակերեսային են հասկացել ու վերածել բառախաղի

2 րոպեի ընթերցում

ՀՀԿ կարգախոսը շատ մակերեսային են հասկացել ու վերածել բառախաղի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարը յուրօրինակ հաշվետություն էր կուսակցության գործունեության, տարվող արտաքին եւ ներքին քաղաքականության հետ կապված: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, որ շեշտադրումները վերաբերում էին հայ -թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, ղարաբաղյան հիմնախնդրին: «Բոլոր շեշտադրումները բավականին համարձակ էին եւ ընդգծվեց յուրօրինակ պատասխատվության զգացումը»,-ասաց Սահակյանը:

Անդրադառնալով կարգախոսին`«Հավատանք, որ փոխենք», ՀՀԿ պատգամավորը նշեց, որ մամուլը շատ մակերեսորեն էր հասկացել այն` վերածելով բառախաղի: «Իրականում կարգախոսի գաղափարը ավելի խորն է: Մենք հավատացինք ու անկախացանք, եւ պետք է մեր «ես»-ը չկորցնելով` կարողանանք ճիշտ ժամանակին փոփոխվենք»,-նշեց Սահակյանը: Նրա խոսքով` կարգախոսը վերաբերում է բոլորին` չսեւացնելով որեւէ մեկին եւ ձեւավորելով նոր քաղաքական մշակույթ: Միջազգային հանրությունը կրկնակի սպասելիք ունի, քան մի քանի տարի առաջ:

ՀՀԿ տասներեքերոդ համագումարը տեղի ունեցավ մարտի տասին: Հաշվետու զեկույցով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ընտրվեցին ՀՀԿ գործադիր նոր մարմին եւ խորհուրդ. դրանք ընդլայնեցին իրենց կազմն ու անցկացրեցին առաջին նիստերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում