Պակիստանում արտակարգ դրության սահմանումը կարճաժամկետ բնույթ Է կրում
1 րոպեի ընթերցում
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանում արտակարգ դրության սահմանումը կարճաժամկետ բնույթ Է կրում: Իսլամաբադում հավատարմագրված 87 երկրների դեսպանների հետ կայացած հանդիպման ժամանակ կիրակի օրն այս մասին հայտարարել Է արտգործնախարարության ղեկավարի առաջին տեղակալ Ռիազ Մուհոմադ Խանը: Նա նշել Է, որ «երկրում կյանքը շուտով կվերադառանա բնականոն սահմանադրական հունե: Արտակարգ դրության սահմանման պատճառն ահաբեկչական եւ ծայրահեղական խմբավորումների լուրջ ակտիվացումն Է, ինչպես նաեւ կառավարության գործադիր գործառույթներին դատական ճյուղի միջամտության բացասական հետեւանքները, հայտարարել Է Խանը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ այսօր նման հանդիպում Է անցկացրել նաեւ Փերվեզ Մուշառաýը, որի ընթացքում նա դեսպաններին բացատրել Է իր որոշման պատճառները: Նախագահը հերքել Է իր տնային կալանքի վերաբերյալ այսօր հայտնված լուրերը, որն իբր իրականացվել Է իր մերձավոր շրջապատի մարդկանց կողմից, որոնք դժգոհ են երկրում արտակարգ դրություն սահմանելու որոշումից: Մուշառաýն այդ լուրերը «բացարձակ կատակե Է համարել: