Տարածաշրջանային

Թուրքական թերթը պատասխան դատական գործ է հարուցել Էրդողանի դեմ

1 րոպեի ընթերցում

Թուրքական թերթը պատասխան դատական գործ է հարուցել Էրդողանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Թարաֆ» թերթի գլխավոր խմբագիրը պատասխան դատական գործ է հարուցել Թուրքիայի վարչապետ Էրդողանի դեմ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Վաթան» թերթը:

Թուրքական «Թարաֆ» թերթում տեղ գտած հոդվածի համար Թուրքիայի վարչապետ Էրդողանի իրավաբանները դատական գործ էին հարուցել թերթի գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանի դեմ և պահանջել էին 30 հազար լիրայի բարոյական փոխհատուցում վճարել: Թերթում տեղ գտած հոդվածին անդրադառնալով` Թուրքիայի վարչապետը «Թարաֆ»-ը նմանեցրել էր փողով աշխատող երաժշտական արկղի: «Որոշ սրճարաններում երաժշտական արկղիկներ են լինում: Ինչ ընտրեք, մեկ լիրայի դիմաց, կլսեք: Ահա հենց այսպիսի, մեկ լիրայով աշխատող երաժշտական արկղիկների նման վերնագրեր նետող խմբագրատներ կան: Ժետոնը վերցնում են և վերնագիր են հանում»,- իր խոսքում ասել էր Էրդողանը: Թուրքիայի վարչապետի այս խոսքերը հիմք ընդունելով` «Թարաֆ» թերթի գլխավոր խմբագիր Ալթանը ևս պատասխան հայց է ներկայացրել դատարան: Նա մեղադրել է Թուրքիայի վարչապետին իր խոսքում թերթին «ամբարտավան», «երաժշտական արկղիկ» անվանելու մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում