Քաղաքականություն

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն շարունակելու են գործընկերությունը բոլոր բնագավառներում

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն շարունակելու են գործընկերությունը բոլոր բնագավառներում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ակտիվ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերության բոլոր բնագավառներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Պարբերական հանդիպումները լավ առիթ են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության բոլոր ոլորտների շուրջ մտքեր փոխանակելու, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր քննարկելու համար»,- ասել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը նաև շեշտել է, որ Հայաստանում արդյունավետ է ընթանում բարեփոխումների գործընթացը պաշտպանության, անվտանգության և արտակարգ իրավիճակների ոլորտներում, որոնք լայն թափ ստացած ներքին բարեփոխումների բաղկացուցիչ մասն են կազմում: «Այս առումով արձանագրեցինք, որ Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը շարունակում է մնալ մեր գործընկերային հարաբերությունների անկյունաքարը: Անցած տարի նոյեմբերին մենք հաստատել ենք այդ ծրագրի երրորդ փուլի մեր անելիքները և ձեռնամուխ եղել նրա նպատակների իրականացմանը»,- ընդգծել է ՀՀ Նախագահը: Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստան-ՆԱՏՕ երկխոսության շարունակական ընթացքը: ՀՀ Նախագահը կարևորել է մեկնարկելիք Հայաստան-Հյուսիսատլանտյան խորհուրդ հանդիպումը, որը լավ հնարավորություն է ՆԱՏՕ-ի գործընկերներին Հարավային Կովկասի առջև ծառացած անվտանգության սպառնալիքների ու մարտահրավերների մասին հայաստանյան ընկալումներն ու դրանց հաղթահարման մասին պատկերացումները ներկայացնելու համար: «ՈՒրախ եմ, որ գլխավոր քարտուղարն ու դաշինքն ընդհանրապես բարձր են գնահատում Հայաստանի ներդրումը համաշխարհային խաղաղության և անվտանգության ապահովման

Մենք գիտակցում ենք, որ արդի սպառնալիքներն ու մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միմիայն հավաքական ջանքերի շնորհիվ»,- նշել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով` այդ իսկ նպատակով Հայաստանն անցած տարվա ամռանը եռապատկել է Աֆղանստանում Անվտանգության աջակցման միջազգային ուժերին մասնակցող հայկական զորախմբի թվաքանակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում