Տարածաշրջանային

Դրամի շրջված խորհրդանիշը թուրք ընդդիմադիրին հիշեցրել է Էրդողանի անունը

1 րոպեի ընթերցում

Դրամի շրջված խորհրդանիշը թուրք ընդդիմադիրին հիշեցրել է Էրդողանի անունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Ֆաիք Օզթրաքը հայտարարել է, որ թուրքական նոր լիրան խորհրդանշում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ»-ը:

Օզթրաքը, անդրադառնալով մարտի 1-ին թուրքական լիրայի նոր խորհրդանիշի հրապարակմանը, նշել է, որ Կենտրոնական բանկի անկախության վերջին կետը այն դարձավ, որ Էրդողանի անվան առաջին տառերը դարձրեց թուրքական փողի խորհրդանիշը: ԺՀԿ փոխնախագահը նշել է, որ այդպիսով դա Կենտրոնական բանկի կողմից լավագույն նվերն է Էրդողանին, ով ոչ մի պահ բաց չի թողնում ցույց տալու համար, որ ցանկանում է միապետ դառնալ:

Թուրքիայի կենտրոնական բանկը մարտի 1-ին հանդիսավորությամբ հրապարակել էր այդ երկրի արժույթի` թուրքական լիրայի նոր խորհրդանշանը:

Թուրքական արժույթի նոր խորհրդանշանը նման է հայկական դրամի խորհրդանշանին եւ հանդիսանում է նրա շրջված տեսակը:

Լուսանկարը` The Wall Street Journal-ի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում