Ֆրանսիայի հայ համայնքը պատրաստվում է Սարկոզիի հետ հանդիպմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի հանդիպման հարցերը ֆրանսահայ համայնքի հետ գտնվում են քննարկման փուլում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը նշեց, որ հանդիպման աշխատանքները նախապատրաստական փուլում են, եւ օրը պետք է որոշի Ֆրանսիայի նախագահը:
«Սարկոզին հայտարարել էր, որ մինչեւ իր նախագահության ավարտը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագծի հարցը կհասցնի միջեւ վերջ եւ եթե հարկի լինի, նոր օրինագիծ կմշակվի: Այժմ իր կուսակցության ղեկավարը եւ ներկայացուցիչները սկսել են հայտարարել, որ մինչեւ ընտրությունները չի կարող լինել նման օրինագիծ»,-ասաց Վարժապետյանը:
Ֆրանսիայի Սահմանդրական խորհուրդը փետրվարի 28-ին հակասահմանադրական է ճանաչել պատգամավոր Վալերի Բուայեի հեղինակածՑեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այնուհետև, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա սարկոզին հանձնարարել է երկրի արդարադատության նախարարությանը նույն խնդրի առնչությամբ նոր օրինագիծ մշակել: