Տարածաշրջանային

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք իրավապաշտպանը դիմել է ՄԻԵԴ

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք իրավապաշտպանը դիմել է ՄԻԵԴ

ՍՏԱՄԲՈՒԼ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք հայտնի իրավապաշտպան, Ստամբուլի «Բելգե» հրատարակչության սեփականատեր Ռագըփ Զարաքոլուն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով քրդական Firat լրատվական գործակալությունը, Քրդստանի աշխատավորական կուսակցության քաղաքային թեւ համարվող Քրդստանի հասարակությունների միության (KCK) գործի շրջանակում ձերբակալված եւ արդեն 120 օր կալանքի տակ գտնվող Զարաքոլուն հայցում Թուրքիայի իրավապահ եւ դատական ատյաններին մեղադրել է օրենքից դուրս գործողություններ իրագործելու մեջ: Զարաքոլուն ՄԻԵԴ ուղարկած հայցում նշել է, որ թուրքական դատարաններն իր փաստաբաններին չեն տրամադրում իրեն ձերբակալելու եւ կալանքի տակ վերցնելու վերաբերյալ մեղադրանքի հիմնավորումները` պատճառաբանելով դա գաղտնիությունը չխախտելու սկզբունքով:

Ռագըփ Զարաքոլուն իր «Բելգե» հրատարակչությունում բազմաթիվ գրքեր է տպագրել Հայոց ցեղասպանության մասին:

Նշենք, որ Շվեդիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ Նոբելյան մրցանակի հանձնաժողովին առաջարկել են 2012 թ-ի Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնել Ռագըփ Զարաքոլուին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում