Տարածաշրջանային

Թուրքիայի փոխվարչապետը քննադատել է Դինքի գործով դատարանի ընդունած որոշումը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի փոխվարչապետը քննադատել է Դինքի գործով դատարանի ընդունած որոշումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, քննադատելով Հրանտ Դինքի գործով դատարանի ընդունած որոշումը, ասել է. «Որոշումը մթությունը լուսավորվելու համար մի մոմ անգամ չկարողացավ վառել»: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը:

Թուրքիայի փոխվարչապետը, խոսելով թղթակիցների հետ, ասել է, որ 2007 թվականի հունվարի 19-ին Դինքի դեմ իրականացված հանցագործությանը նախորդած դեպքերը վկայում են այն մասին, որ այդ բոլոր հանցագործությունները մեկ ընդհանուր շղթայի մեջ են մտնում: Բոզդաղը նշել է, որ դատավարության ժամանակ գործի առնչությամբ անհրաժեշտ չափով ուսումնասիրություններ չեն կատարվել, իսկ դատարանի ընդունած որոշումը ոչ միայն չի լուսավորել կատարված հանցագործությունը, այլև «մթության վրա մեկ այլ մթության վարագույր է փռել»:

«Դինքի սպանությունը կարծում եմ ուղղված էր «Արդարություն և զարգացում» կուսակցության դեմ: Դրա պարզաբանումն ամենից շատ մենք ենք ուզում»,- ասել է Թուրքիանի փոխվարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում