1 րոպեի ընթերցում
ԱՆԿԱՐԱ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի ոստիկանությունը մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում գործողությունների արդյունքում արամեերենով` ասորական այբուբենով 1500 տարվա ավետարան է հայտնաբերել: 2000 թ-ին հայտնաբերված` ոստիկանության պահոցում պահվող ավետարանը հանձնվել է Անկարայի ազգագրական թանգարան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը:
Ավետարանը գնահատվում է 40 մլն դոլար: Առեղծվածային ավետարանը պահպանել է պատմական բանվածքը եւ ժամանակաշրջանին պատկանող բազմաթիվ հետքերը: Վատիկանը պահանջել է թույլ տալ ուսումնասիրել եւ հետազոտել ավետարանը: