Միջազգային

Համբուրգում չեղյալ են հայտարարել ռեստորաններում ծխելու արգելքը

2 րոպեի ընթերցում

Համբուրգում չեղյալ են հայտարարել ռեստորաններում ծխելու արգելքը

ՄՈՍԿՎԱ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆեդերալ սահմանադրական դատարանը չեղյալ Է հայտարարել ծխելու արգելքը Համբուրգի սրճարաններում եւ ռեստորաններում: Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Local-ը: Այս քաղաքի իշխանությունները փորձում Էին արգելել ծխողների համար սրահների կահավորումն այն հասարակական հաստատություններում, որտեղ ուտելիք Է մատուցվում: Ընդ որում՝ այն տեղերում, որտեղ միայն ըմպելիք Է առաջարկվում, ծխել թույլատրվում Էր:

Սակայն դատարանը վճռեց. կամ արգելքը պետք Է բոլոր հասարակական հաստատությունների համար միատեսակ լինի, կամ այն բոլորովին չպետք Է լինի: Որոշում ընդունելով՝ դատարանը, մասնավորապես, հիմնվել Է այն հետազոտության տվյալների վրա, որի համաձայն՝ ռեստորաններում եւ բարերում ծխախոտի ծուխը վտանգավոր Է հավասարապես: Ինչպես սպասվում Է, այժմ Համբուրգի իշխանությունները ծխելու նոր արգելք կմշակեն՝ հաշվի առնելով դատարանի որոշումը:

Դատարանը Համբուրգի ռեստորաններում ծխելու արգելքը չեղյալ Է հայտարարել տեղի մի բնակչուհու կողմից ներկայացված հայցից հետո: Կինը, որը քաղաքամերձ մայրուղու տեխսպասարկման կայանի տերն Էր, դժգոհ Էր արգելքից, քանի որ կայանին կից սրճարանի այցելուները հիմնականում հեռավոր ուղերթներ կատարող ծխող վարորդներ Էին, մինչդեռ ինքը նրանց ծխել թույլ տալ չԷր կարող:

Գերմանիայում ծխելն արգելելու վերաբերյալ որոշումներն ընդունվում են դաշնային երկրամասերի մակարդակով: Երկրամասերի գերակշռող մեծամասնության բարերում, ռեստորաններում եւ սրճարաններում թույլատրվում Է ծխել: Բացառություն են կազմում Բավարիան եւ Սաարը, որտեղ ծխելու լիակատար արգելք Է գործում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում