Դելֆիններին գրեթե հավասարեցրել են մարդկանց
1 րոպեի ընթերցում

ՎԱՆԿՈՒՎԵՐ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դելֆինները բանական արարածներ են, թեեւ մարդիկ չեն, բայց ունեն իրենց իրավունքները, այդ թվում նաեւ մասնավոր կյանքի իրավունքը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքին են այն մի խումբ գիտնականները, փիլիսոփաները եւ կենդանիների իրավունքների պաշտպանները, որոնք ելույթ են ունեցել Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի՝ Վանկուվերում տեղի ունեցած խորհրդաժողովում:
Գիտնականներն արդեն վաղուց Էին ասում, որ դելֆինները, ինչպես նաեւ կետերը եւ ծովային շատ այլ կաթնասուններ ունեն մարդու գիտակցությանը նման գիտակցություն: Ուստի առաջարկվել Է դրանց անվանել ոչ այլ կերպ, քան «ոչմարդանման անհատներ»: Եթե այս «իրավունքների մասին օրինագիծն» ընդունվի, ապա կարգելվի դելֆիններին եւ նրանց ցեղակիցներին պահել կենդանաբանական այգիներում՝ չխոսելով արդեն նրանց որսալու մասին: