Տարածաշրջանային

Ադրբեջանում ամուսնալուծությունների թիվն աճել է

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում ամուսնալուծությունների թիվն աճել է

ԲԱՔՈՒ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Հադի Ռաջաբլին հայտարարել է, որ վերջին 7 տարիներին Ադրբեջանում ամուսնությունը պաշտոնապես գրանցածների մեջ ամուսնալուծվածների թիվը, երկու անգամ աճելով, հասել է 10 տոկոսի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:

Ռաջաբլին ասել է, որ Ադրբեջանում գնալով աճում է քաղաքացիական ամուսնությունների թիվը: Նրա խոսքով` դա պայմանավորված է ադրբեջանցիների մոտ ընդունված բազմակնության գործոնով` տարբեր կանանցից երեխաներ ունենալու փաստով:

Ռաջաբլին կարեւորել է խորհրդարան ներկայացված` ամուսնական պայմանագիր կնքելու համար պարտադիր կերպով ամուսնացողների առողջության մասին տեղեկանք պահանջելու վերաբերյալ օրենսդրական առաջարկը: «Բժշկական տեղեկանքը կուլտուրա է: Ամուսնացողները պետք է իմանան, թե ում հետ են ամուսնանում: Դեպքեր կան, երբ ամուսնությունից հետո պարզվում է, որ երիտասարդը թմրամոլ է, կամ հարուստ ընտանիքից լինելով հանդերձ` նյարդային հիվանդ է», -նշել է նա:

Հանձնաժողովի նախագահը նաեւ հավելել է, որ կրոնավորներին արգելվել է, առանց առողջության մասին` հատկապես վեներական հիվանդությունների բացակայության մասին տեղեկանքի, ամուսնության պայմանագիր կնքել: «Որ մոլլան որ այդպես վարվի, կբնութագրվի որպես սրիկա եւ խարդախ մարդ», -ասել է Ռաջաբլին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում