Մեդվեդեւն Անկվաբին օգնություն Է առաջարկել մահափորձի հետաքննման գործում
2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն օգնություն Է առաջարկել Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ կատարված մահափորձի հետաքննման գործում: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, առաջարկությունը ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն արել Է Աբխազիայի իր պաշտոնակցի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
Իսկ Աբխազիայում շարունակվում են մահափորձի մասնակիցների որոնումները: Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, հանրապետությունում գործի Է դրվել «Կալանում» պլանը, հանցագործների որոնմանը ներգրավվել են բոլոր ուժային կառույցները, գործի են դրված նաեւ մարտական ուղղաթիռներ: Ըստ առկա տվյալների՝ հանցագործները թաքնվել են լեռնային տեղանքում:
«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով հանրապետության ուժային կառույցների աղբյուրներ, հաղորդել Է Աբխազիայի սահմաններում հսկողության ուժեղացման մասին: Ամբողջովին դադարեցվել Է Աբխազիայից Վրաստան մեկնումը, Ռուսաստանի հետ սահմանում խստացվել Է անցագրային ռեժիմը:
Հանրապետությունում ուժեղացված են միլիցիայի պահակակետերը, ավտոտրանսպորտի զննում Է կատարվում դրանցում զենքի հնարավոր առկայությունն ստուգելու նպատակով:
«Ապսնիպրես»-ը հաղորդել Է, որ Սուխումում տեղի կունենա «նախագահի դեմ մահափորձից վրդովված հասարակայնության հանրահավաք»: