Ջորջիայի սպա-սալոնում գնդակահարել են հինգ մարդու
1 րոպեի ընթերցում

ԱՏԼԱՆՏԱ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ջորջիայի նահանգի Նորքրոս քաղաքի սպա-սալոնում սպանել են հինգ մարդու: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը:
Սպանությունը տեղի Է ունեցել փետրվարի 21-ի՝ տեղական ժամանակով երեկոյան: Ոստիկանությունը հանցագործության վայր Է ժամանել՝ հաղորդում ստանալով սաունայում տեղի ունեցած հրաձգության մասին: Նախնական տվյալների համաձայն՝ զոհվածների թվում Է նաեւ հանցագործն ինքը: Ենթադրվում Է, որ նա ինքասպան Է եղել:
Ինչպես հաղորդել Է FOX5 հեռուստաալիքի կայքը, հանցագործության վայրում հայտնաբերվել Է հրազեն:
Ենթադրյալ հանցագործի անունը չի նշվում: Հանցագործության դրդապատճառը նույնպես առայժմ պարզ չԷ:
Կարդացեք հոդվածը` Русский