Տարածաշրջանային

Թուրքիան արհեստական խոչընդոտներ է ստեղծում Ֆրանսիայից մսի ներկրման դեմ

1 րոպեի ընթերցում

Թուրքիան արհեստական խոչընդոտներ է ստեղծում Ֆրանսիայից մսի ներկրման դեմ

ԱՆԿԱՐԱ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո ֆրանսիական ապրանքների դեմ բոյկոտ սկսած Թուրքիան այժմ էլ արգելք է դրել Ֆրանսիայից մսի ներկրման դեմ: Թեեւ Անկարան պաշտոնապես չի հայտարարում Ֆրանսիայից մսի ներկրումը արգելելու մասին, քանի որ դա հակասում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին, սակայն, Թուրքիայի սննդի վերահսկողության վարչությունը անհեթեթ պատճառաբանություններով հրաժարվում է միս ներկրողներին թույլատրություն տալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, HaberTurk-ի թղթակցի բողոքել է մսի ներկմամբ զբաղվող ընկերության աշխատակիցը: Նրա խոսքով` Ֆրասիայից մսի ներկրման արգելքի պատճառաբանություններից մեկն այն, որ «համապատասխան ստուգող անասնաբույժ չունեն»: Անունը հիշատակել չցանկացած այդ անձն ասել է, որ ցանկացած երկրից կարելի է հեշտությամբ միս ներկրել Թուրքիա, սակայն, Ֆրանսիայի դեպքում արհեստական խոչընդոտներ են ստեղծվում:

2011 թ-ին Թուրքիան ամեն ամիս Ֆրանսիայից 6 հազար տոննա միս է ներկրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում