Ավստրալիայի արտգործնախարարության՝ հայհոյող ղեկավարը պաշտոնաթողություն Է խնդրել
2 րոպեի ընթերցում

ԿԱՆԲԵՐԱ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Քեւին Ռադը, որը վերջերս իր նկատմամբ ուշադրություն Էր գրավել գործընկերների հասցեին արված անպարկեշտ արտահայտություններով, պաշտոնաթողություն Է խնդրել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը, նախարարի պաշտոնաթողության պատճառ Է դարձել վարչապետ Ջուլյա Գիլարդի կողմից աջակցության բացակայությունը:
The Sydney Morning Herald-ը հաղորդել Է, որ իր որոշման մասին Ռադը հայտարարել Է շտապ կարգով Վաշինգտոնում հրավիրված մամլո ասուլիսում: «Ես չեմ կարող շարունակել արտաքին գործերի նախարարի աշխատանքը, եթե չունեմ վարչապետի աջակցությունը, այնպես որ որոշել եմ վարվել ազնվորեն, իսկ այս դեպքում ազնվորենը պաշտոնաթողություն խնդրելն Է»,- հայտարարել Է Ռադը:
Ռադի պաշտոնաթողությունը հրահրել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչած մի շարք մեղադրանքներ: Մասնավորապես, մշակույթի նախարար Սայմոն Քրինն արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին մեղադրել Է այն բանում, որ նա «լոյալ չԷ» վարչապետի նկատմամբ եւ պլանավորում Է պայքարել Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար, որը նույնպես զբաղեցնում Է Ջուլյա Գիլարդը:
Մի քանի օր առաջ Համացանցում հայտնվել Է մի անպարկեշտ տեսահոլովակ, որտեղ Ռադը դեսպանության աշխատողներին նախատում Է, որ իր համար չափից դուրս բարդ տեքստ են պատրաստել: