Աբխազիայի նախագահի դեմ մահափորձի մասնակիցներին գտնելու համար գործի են դրվել ուղղաթիռներ

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի նախագահի դեմ կատարված մահափորձի մասնակիցների որոնմանը ներգրավվել են հանրապետության բոլոր ուժային կառույցները, գործի են դրվել նույնիսկ մարտական ուղղաթիռներ:

Աբխազիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտնել Է, որ հանցագործները թաքնվել են լեռնային տեղանքում:

Անկվաբի դեմ մահափորձը փետրվարի 22-ի առավոտյան կատարվել Է Գուդաուտա քաղաքի մոտ, երբ նախագահը ավտոմեքենայով աշխատանքի Էր ուղեւորվում Սուխում:

Ըստ ճշտված տվյալների՝ նախ ֆուգաս Է պայթեցվել նախագահական ավտոշարասյան ընթացքի ճանապարհին, այնուհետեւ, ինչպես հաղորդել են Աբխազիայի իշխանությունները, ավտոմեքենաները գնդակոծվել են նռնականետներով ու գնդացիրներով:

Անկվաբը չի տուժել: Ինչպես հաղորդել Է «Ապսնիպրես»-ը, ավտոմեքենայի վարորդին հաջողվել Է դուրս պրծնել կրակի գոտուց: Նախագահի պահպանության աշխատակիցները պատասխան կրակ են բացել: Առայժմ հայտնի չԷ, թե կորուստներ կրել են արդյոք հարձակվողները:

Պահապաններից երկուսը ծանր վիրավորվել են, նրանցից մեկը մահացել Է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Նախագահն ինքը ներկայում արդեն գտնվում Է Սուխումում:

Անցյալում Ալեքսանդր Անկվաբի դեմ, որը 2005-2010 թվականներին զբաղեցնում Էր Աբխազիայի վարչապետի պաշտոնը, հինգ մահափորձ Է կատարվել: Դրանցից մեկի հետեւանքով (2010 թվականի սեպտեմբերին) նա բեկորային վերքեր Էր ստացել: Ըստ վարկածներից մեկի՝ մահափորձերի հետեւում կանգնած են տեղական քրեական տարրերը:

Հայերեն Русский