Հացադուլ հայտարարած պաղեստինցին վերջապես Իսրայելի հետ համաձայնության է հասել
1 րոպեի ընթերցում

ՌԱՄԱԼԼԱՀ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեսուներեքամյա Խադեր Ադնանը ձերբակալվել է օկուպացված Արեւմտյան ափին եւ 66 օր հացադուլ հայտարարել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական ara.reuters.com -ը, Իսրայելի արդարադատության նախարարությունից հայտնել են, որը ձերբակալվածը 2011 թ-ի դեկտեմբերից ուտելիքից հրաժարվելու արդյունքում հասել է իր նպատակին` համաձայնության գալով Իսրայելի հետ:
Պայմանավորվածության համաձայն` նա հացադուլը թողնելու փոխարեն ազատ կարձակվի ապրիլի 17-ին:
Պաղեստինցին հպարտությամբ նշել է, որ հաղթանակ է տարել Իսրայելի նկատմամբ: