«Արաբական գարնան» պատճառով սնանկացել Է Ռուսաստանի՝ մրգերի խոշորագույն ներմուծողը

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի՝ մրգերի խոշորագույն ներմուծողը՝ «Ջեյ Էֆ Սի խումբը» (JFC), նախաձեռնել Է սեփական սնանկացման գործընթացը: Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության մամլո տեղեկագրում: Համապատասխան դիմումը JFC-ն ներկայացրել Է Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի իրավարար դատարան:

Ինչպես նշված Է հաղորդագրության մեջ, սնանկացման պատճառ են դարձել Մերձավոր Արեւելքում տեղի ունեցած մի շարք հեղափոխությունների՝ այսպես կոչված «արաբական գարնան» հետեւանքները: Ընկերության վաճառքների շուրջ 30 տոկոսը բաժին Էր ընկնում Միջերկրական ծովի երկրներին: Անկայուն իրադրությունը հանգեցրել Է ոչ միայն մատակարարումների խախտման, այլեւ մրգեր արտադրողների հետ գործարար կապերի խզման, ինչպես նաեւ սպասակյալների դեբիտորական պարտքը չվերադարձնելուն:

JFC-ն Ռուսաստանի շուկային բանանի մատակարարման առաջատարն Է 12 տարի: Ըստ «Կոմերսանտ» թերթի տվյալների՝ խմբի վաճառքները գնահատվում են տարեկան 600 – 650 միլիոն դոլար: Ընկերությանը բաժին Է ընկնում Ռուսաստանի շուկայում բանանի վաճառքի շուրջ 40 տոկոսը:

Հայերեն Русский