Թաթարստանի ղեկավարը հանդես Է եկել Ռուսաստանում ցարին վերադարձնելու օգտին
1 րոպեի ընթերցում
ԿԱԶԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը տեղական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կայացած հադիպման ժամանակ հայտարարել Է, որ «երկրին ցար Է հարկավոր», հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Բիզնես Online” հրատարակությունը: Նա այս կերպ Է մեկնաբանել նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի արած հայտարարությունը, որը գտնում Է, թե Ռուսաստանը պետք Է ղեկավարի ոչ թե ցարը, այլ պրոֆեսիոնալ կառավարիչ:
«Ցարը արիակամ մարդ Է, որը պատասխանատու Է երկրի համար: Մենեջերը կառավարության նախագահն Է, նա պետք Է զբաղվի դրանով»,- հայտարարել Է Թաթարստանի ղեկավարը:
Միննիխանովն ընդգծել Է, թե հույս ունի, որ նախագահական ընտրություններում հաղթանակ կտանի «Միասնական Ռուսաստանի» առաջնորդ Վլադիմիր Պուտինը: «Ես շատ կամաչեմ, եթե մենք՝ Թաթարստանը, չգնահատենք այդ մարդուն: Պարզապես ինձ համար ցավալի կլինի: Որքան բան Է արել այդ մարդը մեր հանրապետության համար»,- հավելել Է նա: