Վրաստանում ավելի քան 1 մլն 200 հազար ընտանիքներ 12-դոլարանոց Էներգավաուչերներ կստանան

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Անդրիա Ուրուշաձեն հայտնել Է, որ հանրապետությունում սկսվել Է 20-լարիանոց (մոտավորապես 12 դոլար) Էներգավաուչերների բաշխման գործընթացը, որոնք, ինչպես ենթադրվում Է՝ կստանան ավելի քան 1 մլն 200 հազար ընտանիքներ:

«Վաուչերների բաժանումն սկսվել Է Թբիլիսիում եւ այլ խոշոր քաղաքներում, եւ մենք ենթադրում ենք, որ վաուչերներ կստանան ավելի քան 1 մլն 200 հազար ընտանիքներ»,- լրագրողներին հայտարարել Է Ուրուշաձեն կառավարության՝ նախօրյակին կայացած նիստից հետո:

Ինչպես նշել Է առողջապահության նախարարությանն առընթեր սոցիալական սպասարկման գործակալության ղեկավար Իրակլի Նադարեյշվիլին, վաուչերով նախատեսված գումարը բաժանորդների հաշիվներին կփոխանցվի մինչեւ մարտի 31-ը:

Վաուչերների բաժանման նախաձեռնողը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Է: Նա նշել Է, որ անսովոր ցուրտ ձմռան պատճառով բնակչությունը ԷլեկտրաԷներգիայի օգտագործման հետ կապված չնախատեսված ծախսեր Է կատարել: Ընդամենը տվյալի ծրագրի համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել Է 25 մլն լարի (շուրջ 15 մլն դոլար):

Հայերեն Русский

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը

Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

Նոր բացահայտումներ, խուզարկություններ և ձերբակալություններ են սպասվում ընտրական հանցագործությունների գործերով․ ՀԿԿ նախագահ

«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը

Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել

ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին․ մի շարք տեղամասերում վերահաշվարկ է իրականացվում․ ԿԸՀ նախագահ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը

Նոր Սահմանադրության տեքստը դեռևս վերջնական տեսքի չի բերվել. Սրբուհի Գալյան

ԿԸՀ նախագահի ճեպազրույցը

Մենք պետք է սահմանադրական հիմքեր ունենանք ենթադրյալ հանցանքներ թույլ տված քաղաքական ուժերին ընտրական պրոցեսին մասնակցելուց զրկելու համար. Գալյան