Եվրանեսթի ԽՎ կառույցի ԵՄ երկրներից դուրս առաջին հանդիպումը տեղի կունենա Երևանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-23-ը` Երեւանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Եվրանեսթի ԽՎ-ի հանդիպումն առաջին անգամ է տեղի ունենում Եվրոպական խորհրդարանից դուրս: Սա կարևոր ձեռքբերում է, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության թիմային աշխատանքի եւ Եվրոպական խորհրդարանի ու Արևելյան գործընկեր երկրների խորհրդարանների, ինչպես նաև Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի հետ համագործակցության արդյունքը:

Երկօրյա աշխատանքների ընթացքում, այլ հարցերի թվում, մշտական հանձնաժողովը կքննարկի երկու զեկույց` «Քաղաքացիական հասարակության հզորացման» եւ «Աղքատության ու հասարակական օտարման դեմ պայքարի» թեմաներով, որոնց համահեղինակներն են Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանը եւ Եվրոպական Խորհրդարանի անդամներ Էլզբիետա Կատարժինա Լուկաչիևսկան եւ Իլիանա Մալինովա Յոտովան:

Համանախագահների առաջարկով հանձնաժողովը համատեղ հանդիպումներ կանցկացնի Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայկական պլատֆորմի եւ Երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Հանձնաժողովի հանդիպման ընթացքում ելույթներով եւ զեկույցներով հանդես կգան Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ՀՀ-ում առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Արևելյան գործընկեր երկրների պատվիրակությունները, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը հաստատել են իրենց մասնակցությունն այս միջոցառմանը, որի շրջանակում տեղի կունենան աշխատաժողովներ ԵՄ երկու նախագծերի` «Մարդու իրավունքների և ժողովրդավարացման մագիստրատուրայի ծրագրի» եւ «Վայոց ձորի մարզում հասարակության խոցելի խավերի համար Առողջության վերականգնման կենտրոնի» վերաբերյալ:

ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ ԱԺ Նախագահի աջակցության շնորհիվ հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով իրականացվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները, որպեսզի երեւանյան հանդիպումն անցկացվի պատշաճ մակարդակով:

Նշենք, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը հիմնադրվել է 2011 թ. մայիսին որպես Արևելյան գործընկերության խորհրդարանական բաղկացուցիչ: Դրա հիմնական նպատակն է հզորացնել կապերը Եվրոպական Միության եւ Արեւելյան Եվրոպայի հարեւանների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի միջև կապերը, որոնք այժմ ներկայացված են խորհրդարանական վեհաժողովում:

Հայերեն English Русский

Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել

ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում

ԲՀԿ-ն կբողոքարկի 2 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ-ի որոշումը

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է ԲՀԿ-ի ներկայացուցչի կողմից ընտրակաշառք տալու դեպք բացահայտելու մասին

Ատոմակայանի անվտանգության ապահովման գործում հրշեջ-փրկարարների դերը բացառիկ է․ Արամ Ղազարյան

«Բարև, տիեզերք։ Բուլղարիան կանչում է» փառատոնը տեղի կունենա հունիսի 26-27-ը. BTA

ՇՄ նախարարությունը հորդորում է զերծ մնալ գետեր, լճեր և այլ բնական ջրային միջավայրեր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելու քայլերից

Արյան դոնորի համաշխարհային օրվան ընդառաջ. սպասվող միջոցառումներն ու ծրագրերը

Դևիսի գավաթի խաղարկության IV ենթախմբին ընդառաջ Հայաստանի թենիսի ընտրանին վերջին հավաքն է անցկացնում Ծաղկաձորում

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարի հետ քննարկել է համագործակցությունը