Միջազգային

Աշխատանքի վարձատրումից դժգոհ հոլիվուդցի սցենարիստները գործադուլ են սկսել

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր հոլիվուդցի սցենարիստները գործադուլ են սկկսել այն բանից հետո, երբ կինոստուդիաների հետ ýինանսական տարաձայնությունները բանակցությունների միջոցով կարգավորելու վերջին փորձն ավարտվել Է անհաջողությամբ, հաղորդել Է Ռոյթեր գործակալությունը՝ վկայակոչելով երկու կողմերի ներկայացուցիչների: Բանակցությունների վերջին փուլը շարունակվել Է 11 ժամ եւ ավարտվել Է կիրակի ուշ երեկոյան: Կեսգիշերն սկսվելուն պես գործադուլ են սկսել արհմիության արեւելյան բաժանմունքի անդամները, Արեւմտյան ափին սցենարիստների գործադուլը ժամանակի տարբերության հաշվառմամբ սկսվել Է Երեւանի ժամանակով ժամը 12.00-ին: «Չնայած այն հանգամանքին, որ Լոս Անջելեսում բանակցությունները տակավին շարունակվում Էին, Նյու Յորքում արհմիությունը որոշում կայացրեց սկսելու գործադուլըե,- ասված Է Կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսերների միության հայտարարության մեջ, միություն, որը ներկայացնում Է կինոստուդիաների եւ հեռուստաընկերությունների շահերը: Ամերիկայի գրողների գիլդիան ձգտում Է հասնել այն հեղինակային հոնորարների չափի մեծացման, որոնք սցենարիստներին վճարվում են ýիլմերի եւ հեռուստաշոուների տեսագրություններով DVD-ների վաճառքներից: Ամերիկյան զվարճանքի ինդուստրիայի շահույթն, ըստ մասնագետների գնահատումների, տարեկան կազմում Է շուրջ 30 միլիարդ դոլար: Այս գումարի ավելի քան երկու երրորդը DVD- ների վաճառքներից ստացվող շահույթն Է: 2005 թվականին ԱՄՆ-ում տնային դիտման համար տեսաարտադրանքի շուկայի ծավալը կազմել Է 24 միլիարդ դոլար: Ներկայումս գրողները հինգական ցենտ են ստանում այն ýիլմերի տեսագրությամբ յուրաքանչյուր վաճառված DVD-ից, որի սցենարի հեղինակներն են իրենք: Հոնորարների այս չափը սահմանվել Է տակավին 1985 թվականին: Հեռուստաընկերությունների ղեկավարները քիչ հավանական են համարում DVD- ների վաճառքից սցենարիստների բաժնի ավելացումը, քանի որ վերջին ժամանակներս զգալիորեն աճել են նյութական ծախքերը զվարճալի հաղորդումների եւ կինոýիլմերի արտադրության ժամանակ: Գիլդիան ունի շուրջ 12 հազար անդամ, որոնց 90 տոկոսը պաշտպանել Է գործադուլի անցկացման գաղափարը: Ամերիկացի սցենարիստների վերջին խոշոր գործադուլը տեղ Է ունեցել գրեթե 20 տարի առաջ՝ 1988 թվականին: Գործողությունը տեւել Է հինգ ու կես ամիս եւ զվարճանքի ինդուստրիային հասցրել Է 500 միլիոն դոլարի վնասներ, որն ԱՄՆ-ի Էկոնոմիկայի կարեւոր հատվածն Է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում