1 րոպեի ընթերցում
ՀՌՈՄ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Իվրեա քաղաքում տեղի ունեցած «նարնջամարտի» ընթացքում ցիտրուսային մրգերից վնասվածքներ Է ստացել առնվազն 165 մարդ: Այդ մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Videopiemonte-ն: «Մրգի ճակատամարտի» տուժած մասնակիցներն ստացել են քերծվածքներ, կապտուկներ եւ այլ թեթեւ վնասվածքներ:
Տուժածներից 152-ին օգնություն Է ցուցաբերվել տեղում՝ շարժական բուժկետերում: Վնասվածք ստացած 13 մարդ հոսպիտալացվել Է: Նրանց բոլորին անհրաժեշտ օգնություն Է ցուցաբերվել եւ շուտով տուժածներին ուղարկել են տուն: Իսկ թե պատրաստվում են նրանք արդյոք շարունակել մասնակցությունը «նարնջամարտին», չի ճշտվում: Ընդամենը փետրվարի 20-ին Իվրեայի փողոցներ նարինջ նետելու Է դուրս եկել 35 հազար մարդ:
2011 թվականին նարնջակռվի ժամանակ վնասվածքներ Էր ստացել 190 մարդ:
Իվրեայում նարնջամարտը Բարեկենդանի տոնին նվիրված կառնավալի շրջանակներում անցկացվում Է արդեն մի քանի դար անընդմեջ: Դրան մասնակցում Է ինը թիմ: Կառնավալը տեւում Է երեք օր: 2012 թվականին այն մեկնարկել Է կիրակի օրը, փետրվարի 19-ին եւ կավարտվի փետրվարի 21-ին: