Նոր դիվանագիտական ճգնաժամ` Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ
1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ շարունակվող դիվանագիտական ճգնաժամը հարվածել է պաշտպանական համաձայնագրեր կնքած ընկերություններին եւս:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով HaberTurk հեռուստաալիքը, Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեղյալ է հայտարարել իսրայելյան պաշտպանական արդյունաբերության IAI եւ Elbit ընկերությունների ու Թուրքիայի օդուժերի միջեւ վերջիններիս հետախուզական համակարգեր վաճառելու հետ կապված արտահանման թույլատրությունը:
Իսրայելյան ընկերությունները թուրքական F-4 մարտական ինքնաթիռների համար տեսախցիկների համակարգեր էր արտադրում: Թուրքիան 2008 թ-ին 165 մլն դոլար արժողությամբ համաձայնագիր էր ստորագրել այդ ընկերությունների հետ եւ 2009 թ-ին նախավճար կատարել: Դեռեւս ոչ մի թուրքական մարտական ինքնաթիռ հագեցված չէ այդ տեխնոլոգիաներով: