Տարածաշրջանային

Աշխարհի ամենացածրահարկ մայրաքաղաքը Թեհրանն է

1 րոպեի ընթերցում

Աշխարհի ամենացածրահարկ մայրաքաղաքը Թեհրանն է

ԹԵՀՐԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի մայրաքաղաք Թեհրանը համարվում է աշխարհի ամենացածրահարկ մայրաքաղաքը: Թեհրանում շինությունների միայն 2 տոկոսն ունի 9 եւ ավելի հարկ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական alef.ir -ը, Թեհրանում բազմաթիվ շինություններ երկհարկանի են: Թեհրանի քաղաքապետարանից հայտնել են, որ վերջերս քաղաքային իշխանությունները նոր օրինագիծ են հաստատել, որի համաձայն` մինչեւ 2026 թ-ը մայրաքաղաքում կավելանա երկհարկանի շինությունների թիվը:

Թեհրանն այժմ գտնվում է զարգացման փուլում եւ մի քանի օրինագծեր է ընդունել կապված երկրում բնակելի շինություններ եւ բիզնես կենտրոնների կառուցելու վերաբերյալ:

Թեհրանն իրանական շատ քաղաքների նման գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, եւ սա պատճառներից մեկն է, որ քիչ են բարձրահարկ շինությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում