Սուդանում ահաբեկիչներն ազատ են արձակել խաղաղապահների
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՄԱԿ-ի Աֆրիկյան միության առաքելության 49 անդամների ազատարձակման մասինՍուդանի Դարֆուրի շրջանի ահաբեկիչները հայտարարել են փետրվարի 21-ին եւ ավելացրել, որ եւս երեքին կպահեն, քանի որ նրանց կասկածում են կառավարության գործակալ լինելու մեջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով presstv.ir–ը: «ՄԱԿ-ի Աֆրիկյան միության առաքելության 49 զինվոր է ազատ արձակվել: Մենք հետաքննություն կանցկացնենք պարզելու` արդյոք, նրանք պատկանում են Սուդանի հետախուզական եւ անվտանգության ծառայությանը, թե ոչ»,- հայտարարել է Արդարադատության եւ հավասարության ահաբեկչական շարժման խոսնակ Ջիբրիլ Ադամ Իբրահիմը: Արդարադատության եւ հավասարության շարժումը նշում է, որ նրանց ուժերը ձերբակալել են ՄԱԿ-ի Աֆրիկյան միության առաքելության 52 զինվորի Շագիեդ Քարո տարածք անթույլատրելի մուտք գործելու համար:
ՄԱԿ-ի Աֆրիկյան միության առաքելությունը տեղակայված է տարածաշրջանում 2008 թ-ից եւ հայտնվել է անհայտ զինված ավազակախմբերի գրոհների կենտրոնում, որի հետեւանքով զոհվել է 34 խաղաղապահ: ՄԱԿ-ի հաշվարկներով` 2003 թ-ից ի վեր ավելի քան 300 հազար մարդ է զոհվել Դարֆուրում` հիմնականում հիվանդությունների պատճառով: