Մոնակոյի արքայազնը հոսպիտալացվել Է Նյու Յորքի գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտոցից հետո

1 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնակոյի արքայազն 24-ամյա Պիեռ Կազիրագին մի քանի ժամ անցկացրել Է Նյու Յորքի հոսպիտալում, ուր տարվել Էր «Դաբլ Սեվեն» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտոցից հետո, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Լույս կիրակի օրվա գիշերն արքազայնն իր ընկերների հետ ժամանակ Էր անցկացնում Մանհետենի հանրաճանաչ հաստատությունում: Ականատեսների ասելով՝ նրա եւ ամերիկացի երիտասարդ գործարար Ադամ Հոքի միջեւ վեճ Է սկսվել, որն ավարտվել Է տուրուդմբոցով:

Կազիրագիի փաստաբան Ռիչարդ Գոլուբը պնդում Է, որ իր խնամարկյալը «հրահրիչ ոչինչ չի արել, իսկ Հոքը նրա դեմքին հարված Է հասցրել առաջինը»: Իր հերթին գործարարը ոստիկանությանը եւ լրագրողներին հավաստիացնում Է, որ հենց արքայազնն Է սկսել «վիրավորել իրեն, ընկերներին, ինչպես նաեւ ներկա գտնվող երեք աղջիկներին՝ ռուսաստանցի հայտնի ֆոտոմոդելներին»:

Ոստիկանությունը, հաղորդում Է «Նյու Յորք փոստը», հետաքննում Է պատահարի հանգամանքները:

Հայերեն Русский