Քաղաքականություն

ՀՀ Նախագահը վստահ է՝ ԵԿՄ-ում մարդիկ են, ում համար Հայաստանն ու Արցախը վեր են քաղաքականությունից

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը վստահ է՝ ԵԿՄ-ում մարդիկ են, ում համար Հայաստանն ու Արցախը վեր են քաղաքականությունից

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չլինելով քաղաքական կազմակերպություն՝ երկրապահը մեզանում ունեցել է և ունի հասարակական ու նույնիսկ քաղաքական կշիռ ու դեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարի ընթացքում հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Չթաքցնենք` երկրապահի նկատմամբ մեզանում եղել են նաև հակասական գնահատականներ»,- նշեց Նախագահը:

Նրա պարզաբանմամբ՝ պատերազմից վերադարձած մարդու համար բոլոր ժամանակներում եղել են լուրջ խնդիրներ՝ կապված խաղաղ պայմաններում հարմարվելու-չհարմարվելու և իր տեղը գտնելու հետ: «Այս խնդիրները և՛ հոգեբանական են, և՛ սոցիալական, և՛ հասարակական: Այսօր տարիների փորձն աչքի առաջ ունենալով կարող ենք փաստել, որ Ձեզ հաջողվել է լուծել այդ խնդիրը»,- շեշտեց Սերժ Սարգսյանը:

Նրա գնահատմամբ՝ ԵԿՄ-ի հասարակական ու քաղաքական վարկը մեզանում զգալի դրական ազդցություն է ունեցել և այսօր էլ ունի: «Նաև նրա քաղաքացիական կեցվածքով է պայմանավորվել մեր երկրի մթնոլորտը: Ի դեմս երկրապահի՝ այսօր մենք գործ ունենք պետության ու ժողովրդի ճակատագրով մտահոգ կազմակերպության հետ, որ զերծ է պատեհապաշտությունից և բոլոր առանցքային հարցերում ունեցել է և ունի հստակ ու կայուն դիրքորոշում: Այս դահլիճում նստած են մարդիկ, ում համար Հայաստանն ու Արցախը վեր են քաղաքականությունից և ամեն ինչից»,- ընդգծեց ՀՀ Նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում