Միջազգային

Moody’s –ը իջեցրել Է Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Իտալիայի վարկային ռեյտինգները

1 րոպեի ընթերցում

Moody’s –ը իջեցրել Է Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Իտալիայի վարկային ռեյտինգները

ՄՈՍԿՎԱ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Moody’s մhջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրել Է Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Իտալիայի վարկային ռեյտինգները, ինչպես նաեւ վատացրել Է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ավստրիայի ռեյտինգների գծով կանխատեսումները: Այդ մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ֆրանսպրես» գործակալությունը:

Մասնավորապես, Իսպանիայի եւ Իտալիայի վարկանիշներն իջեցվել են մինչեւ A3՝ բացասական կանխատեսմամբ: Բացի այդ, գործակալությունն իջեցրել Է Սլովակիայի, Սլովենիայի եւ Մալթայի վարկային ռեյտինգները:

Ավստրիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի վարկանիշները գործակալությունը հաստատել Է Aaa մակարդակի վրա, սակայն վատացրել Է վարկանիշների գծով կանխատեսումը:

ԱՄՆ-ում բազավորված Moody’s –գործակալության գնահատումների համաձայն, այս ինը երկրները եվրոգոտու ճգնաժամի հետեւանքով առավել մեծ չափով են ենթակա ֆինանսական ու մակրոտնտեսական ռիսկերի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում