Միջազգային

Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ շարունակվում են բանակցությունները այցագրային ռեժիմի շուրջ

1 րոպեի ընթերցում

Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ շարունակվում են բանակցությունները այցագրային ռեժիմի շուրջ

ԹԲԻԼԻՍԻ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի եւ ներքին գործերի նախարարությունները թուրքական կողմի հետ շարունակում են բանակցությունները՝ կապված այցագրային ռեժիմի նոր կանոնների հետ, որոնք ընդունել Է Թուրքիան: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն:

Թուրքիայի օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն՝ փետրվարի 1-ից օտարերկրյա բոլոր պետությունների քաղաքացիներն այդ երկրի տարածքում կարող են գտնվել երեք ամիս, իսկ մեկնելուց հետո հետ վերադառնալ կարելի Է միայն երեք ամիս անց: Ավելի վաղ երկիր վերադառնալու ժամկետ սահմանված չԷր:

«Վրացական կողմը գտնում Է, որ առկա Է իրվական անճշտություն: Փոփոխությունները հակասում են այցագրային ազատականացման վերաբերյալ մեր երկրների միջեւ գոյություն ունեցող համաձայնագրին եւ անհրաժեշտ Է դրանք համապատասխանեցնել պայմանավորվածություններին: Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի Վրաստանի քաղաքացիների շահերն առավելագույնս պաշտպանված լինեն»,-նշել Է Կալանդաձեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում