Տարածաշրջանային

Բաղըշը Շվեյցարիա չի գնա

1 րոպեի ընթերցում

Բաղըշը Շվեյցարիա չի գնա

ԱՆԿԱՐԱ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար իր դեմ հետաքննություն սկսվելու կապակցությամբ Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ եթե Ցյուրիխում իր նկատմամբ դատական գործընթաց սկսվի, ապա ինքը Շվեյցարիա չի գնա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» գործակալությունը, այդ մասին իրեն հարց ուղղած լրագրողներին Բաղըշն ասել է. «Պետք լինի` ես Շվեյցարիա չեմ էլ գնա: Այնտեղի բանկերում փող էլ չունեմ: Թող մտածեն նրանք, ովքեր շվեյցարական բանկերում փողեր ունեն դրված»:

Բաղըշը Շվեյցարիայում հայտարարել էր, թե «Հայոց ցեղասպանություն չի եղել, դե թող գան եւ ինձ բռնեն»: Ցյուրիխի դատախազությունը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար հետաքննություն է սկսել Բաղըշի նկատմամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում