Պաշտոնական

ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի շախմատի կանանց եւ տղամարդկանց հավաքականների մարզիկներին ու մարզիչներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի շախմատի կանանց եւ տղամարդկանց հավաքականների մարզիկներին ու մարզիչներին: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է. «Հայաստանի շախմատի կանանց եւ տղամարդկանց հավաքականների սիրելի մարզիկներ ու մարզիչներ, Այստեղ` Հայրենիքում, մենք արդեն գիտենք Եվրոպայի շախմատի թիմային առաջնության վերջնարդյունքի մասին: Գիտենք փայլուն ավարտի ու դժվարին հաղթանակների մասին: Գիտենք մեր սպասումների արդարացման եւ անմնացորդ պայքարելու անխուսափելի ելքի մասին: Դժվար ստացվեց առաջնության ընթացքը: Նույնիսկ հոռետեսական կանխագուշակությունների վկա եղանք: Սակայն մինչեւ վերջ նվիրվելու եւ անպայմանորեն հաղթելու անսահման ձեր ձգտումը կրկին անգամ վկայեց, որ անպարտելի է հաղթական ոգին, անընկճելի է ամուր հավատը: Սիրելի մարզիկներ եւ մարզիչներ, Շնորհավորում եմ ձեզ Եվրոպայի շախմատի թիմային առաջնության ընթացքում ցույց տված աննկուն կամքի ու հրաշալի արդյունքների համար: Հպարտ եմ ձեզնով ու հավատում եմ ձեր բոլոր ապագա հաղթանակներինե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում